Սպանվել է Քադաֆիի որդին
Աշխարհ
Մուամմար Քադաֆիի որդիներից մեկը՝ Սայիֆ ալ-Իսլամ Քադաֆին, սպանվել է Լիբիայի Համադա նավթահանքի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Այս մասին հաղորդում է լիբիական «Ալ Ահրար» հեռուստաալիքը։
«Ալ-Հադաթ» հեռուստաընկերությունը, հղում անելով Քադաֆիի ընտանիքի աղբյուրին, նույնպես հաղորդել է, որ Լիբիայի նախկին առաջնորդի որդին՝ Սայիֆը, սպանվել է զինված բախումների ժամանակ։
Սայիֆ ալ-Իսլամ Քադաֆին Լիբիայի՝ 2011 թվականի աշնանը սպանված առաջնորդի երկրորդ որդին էր։ 2021 թվականին Լիբիայի կառավարության դատախազությունը նրա նկատմամբ ձերբակալման օրդեր էր տվել՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների հետ կապերի կասկածանքով։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի