Սպիտակ տուն. ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են՝ չնայած անօդաչու թռչող սարքի միջադեպին
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները դեռևս նախատեսված են այս շաբաթ, չնայած իրանական անօդաչու թռչող սարքի խոցմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ խաղաղապահ առաքելությունների գծով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Հատուկ բանագնացը Ուիտկոֆը պատրաստվում է այս շաբաթ բանակցություններ վարել իրանցիների հետ։ Այս պահի դրությամբ դրանք դեռևս նախատեսված են», – ասել է Լիվիտը Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջադեպը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «(Իրանի վերաբերյալ) սեղանին մի շարք տարբերակներ ունի, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը»։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը Արաբական ծովում խոցել են USS Abraham Lincoln-ի ուղղությամբ ուղղվող իրանական անօդաչու թռչող սարք։ Հաղորդվում էր, որ Shahed-139 անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է F-35 կործանիչի կողմից։
Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել էին պենտագոնից:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի