Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ շփումների նախապատրաստման մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների նախապատրաստական աշխատանքները տեխնիկական մակարդակով ընթացքի մեջ են, հայտարարել է նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, և այս հարցի շուրջ ընթանում են տեխնիկական բանակցություններ», - նշել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ զուգահեռ խորհրդակցություններ են ընթանում այլ եվրոպական առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հավելել է, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մշակման շրջանակներում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ «ցանկացողների կոալիցիայի» միջոցով հակամարտությունը դադարեցնելու շուրջ ապագա քննարկումների համար։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)