ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ է ուղարկել Նիգերիա
Աշխարհ
ԱՄՆ-ը Նիգերիա է ուղարկել իր զինվորականների փոքր խումբ։ Այդ մասին հայտնում են Reuters և Associated Press (AP) գործակալությունները՝ հղում անելով ԱՄՆ Զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարության (AFRICOM) ղեկավար Դագվին Անդերսոնին։ Լրատվամիջոցները չեն հստակեցնում, թե երբ են ամերիկացի զինվորականները ժամանել երկիր։
Ինչպես հաղորդում է AP-ն, Անդերսոնը չի նշել ուղարկված ստորաբաժանման ճշգրիտ թվաքանակը, սակայն ընդգծել է, որ խոսքը «փոքր» խմբի մասին է։ Reuters գործակալությունը, իր հերթին, նշում է, որ զինվորականների ուղարկումը տեղի է ունեցել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում համագործակցության ակտիվացման ֆոնին։
«Սա հանգեցրել է մեր երկրների միջև համագործակցության խորացմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ից փոքր խմբի ուղարկմանը, որը օժտված է մի շարք յուրահատուկ հնարավորություններով՝ ամրապնդելու այն գործունեությունը, որով Նիգերիան զբաղվում է արդեն մի քանի տարի»,- Associated Press-ը մեջբերում է Անդերսոնի խոսքերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի