Ավելի քան 10 հազար միավոր սպառազինություն հունվարին մուտք է գործել ռուսական բանակ
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ հունվարին ռուսական բանակի ծառայության է հանձնվել ավելի քան 10 հազար միավոր սպառազինություն և շուրջ 2 միլիոն զինամթերք։ Նրա խոսքով՝ մատակարարումները իրականացվում են ըստ հաստատված պլանների։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2026 թվականի ընթացքում բանակին նախատեսվում է փոխանցել ավելի քան 310 հազար միավոր ռազմական տեխնիկա։
Բացի այդ, կտրամադրվի մոտ 21 միլիոն միավոր զինամթերք։ Մատակարարումների նպատակն է բարձրացնել զինված ուժերի մարտունակությունն ու համալրել պաշարները։
Խորհրդակցությունն անցկացվել է պաշտպանության նախարարի նախագահությամբ, հաղորդում է TASS լրատվական կայքը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի