Լիբիայում գտնվող իր տան այգում սպանվել է Մուամմար Քադաֆիի որդին
Աշխարհ
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին սպանվել է արևմտյան Զինտան քաղաքում, հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով SHOT Telegram ալիքին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սեյֆ ալ-Իսլամի վրա հարձակվել են չորս զինյալներ։ Նրանք նրան կրակել են իր տան այգում, ապա փախել դեպքի վայրից։
Մուամմար Քադաֆին սպանվել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Սիրտ քաղաքի վրա հարձակման ժամանակ։ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի մարտիկները նրան գերի են վերցրել։ Գերեվարման ժամանակ նախկին առաջնորդը վիրավորվել է, իսկ ավելի ուշ` մահացել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն