Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը
Աշխարհ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը, հայտնել է Forbes ամսագիրը։
«Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը անցել է 800 միլիարդ դոլարի սահմանը այն բանից հետո, երբ նրա հրթիռա-տիեզերական SpaceX ընկերությունը ձեռք է բերել արհեստական ինտելեկտի և սոցիալական ցանցերի ոլորտում գործող նրա xAI ընկերությունը», — գրում է ամսագիրը։
Forbes-ի գնահատմամբ՝ գործարքը, որի արդյունքում ձևավորվել է 1,25 տրիլիոն դոլար արժողությամբ միավորված ընկերություն, Մասկի կարողությունը միանգամից ավելացրել է 84 միլիարդ դոլարով՝ հասցնելով այն ռեկորդային 852 միլիարդ դոլարի։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի