Կանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի. Կանադայի պաշտպանության նախարար
Աշխարհ
Կանադայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում միջուկային զենք ձեռք բերել։
Նա ընդգծել է, որ Կանադան շարունակում է հետևել Միջուկային զենքի տարածումը կանխելու միջազգային պայմանագրին։
Մինչդեռ նախկին բանակի շտաբի պետ Վեյն Այրեն ասել է, որ երկիրը պետք է պահի իր հնարավորությունները այս հարցում, քանի որ Կանադայում կան գիտնականներ և անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Նյութի համաձայն, միջուկային զենք ձեռք բերելը կնշանակի Կանադայի քաղաքականության 50 տարվա պատմության լուրջ փոփոխություն, քանի որ երկիրը միշտ աջակցել է միջուկային զենքի չտարածման սկզբունքին, գրում է TASS -ը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի