Ինչու է ՆԱՏՕ-ն անկարող դիմակայել Ռուսաստանին․ քաղաքագետ
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը չունի հստակ առաջնորդ, որը կարող էր միավորել ջանքերը դաշինքի ներսում՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ Այս մասին News.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Եվրասիական հետազոտությունների հետազոտությունների և զարգացման կենտրոնի խորհրդի նախագահ, փորձագետ Յուրի Սամոնկինը։
«ՆԱՏՕ-ի երկրները պետք է սանձազերծեին երրորդ համաշխարհային պատերազմ Ուկրաինայի տարածքի շուրջ, բայց գործնականում նրանք չեն համարձակվում։ Նրանք հիանալի հասկանում են, որ չկա միասնական հարթակ, միասնական ուժ, միասնական, համախմբված առաջնորդ», - ասել է Սամոնկինը։
Նրա խոսքով՝ դա պահանջում է ֆինանսական ներդրումներ և հիմք։ Մասնագետը նաև նշել է, որ Եվրամիության շրջանակներում ի հայտ է եկել սպառողական հասարակություն, որտեղ բոլորը իրենց համար են։ «Եվրոպան միայն սպառնում է, բայց չի կարողանում դիմակայել Ռուսաստանին», -ընդգծել է նա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի