Կոլումբիայի նախագահը Թրամփի հետ իր հանդիպումը 10-ից 9 է գնահատել
Աշխարհ
Կոլումբիայի և ԱՄՆ նախագահներ Գուստավո Պետրոն և Դոնալդ Թրամփը վերջապես հաշտվեցին փետրվարի 3-ին Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո: Ինչպես հաղորդում է El Pais-ը, Օվալաձև աշխատասենյակից դուրս գալուց մի քանի ժամ անց տված հարցազրույցում Կոլումբիայի առաջնորդը հանդիպումը գնահատել է 10-ից 9։
Նախագահների միջև հարաբերությունները վատթարացել էին ամբողջ 2025 թվականի ընթացքում: Թրամփը Պետրոյին անվանել է «նարկոբոլոն» և «հիվանդ մարդ»՝ մեղադրելով նրան կոկաինի արտադրությունը կանխելու հարցում անկարողության մեջ: Պետրոն, իր հերթին, քննադատել է հանրապետականին Իսրայելին Գազայում աջակցելու համար և Կարիբյան ավազանում ԱՄՆ գործողությունները անվանել է «բռնապետություն»։
Նրանց հարաբերությունները վատթարացել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո: Կոլումբիայի առաջնորդը դա անվանել է «առևանգում», մինչդեռ Թրամփը ակնարկել է, որ Պետրոն կարող է լինել «հաջորդ թիրախը» և չի բացառել Կոլումբիայում ռազմական գործողությունը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի