Իլոն Մասկի SpaceX-ը դադարեցրել է իր Falcon 9 հրթիռի թռիչքները
Գիտություն և Մշակույթ
Մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը դադարեցրել է Falcon 9 հրթիռի թռիչքները՝ անսարքությունների պատճառով։ Այս մասին հայտարարվել է ընկերության սոցիալական ցանցերի էջում։
SpaceX-ը բացատրել է, որ փետրվարի 2-ին, Falcon 9-ի կողմից Starlink կապի արբանյակների մեկ այլ խմբաքանակի արձակման ժամանակ, հայտնաբերվել է հրթիռի երկրորդ փուլի շարժիչների աննորմալ աշխատանք, որը տեղի է ունեցել փուլի ուղեծրից դուրս գալուց անմիջապես առաջ։ Ընկերության մասնագետները ներկայումս վերանայում են տվյալները՝ միջադեպի պատճառը պարզելու և անհրաժեշտ շտկող միջոցներ ձեռնարկելու համար։
Falcon 9-ի հաջորդ արձակումը նախատեսված է փետրվարի 6-ին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի