Ինչպես է ՆԱՏՕ-ն փրկելու Գրենլանդիան ԱՄՆ-ի բռնակցումից․ AFP
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու նպատակով նախատեսված «Արկտիկական պահապան» առաքելությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի կենտրոնական շտաբի (SHAPE) մամուլի քարտուղար գնդապետ Մարտին Օ'Դոնելը, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը։
Այնուամենայնիվ, գնդապետը հրաժարվել է որևէ մանրամասնություն հաղորդել, քանի որ առաքելության նախապատրաստական աշխատանքները նոր են սկսվել։
Նախկինում Bloomberg-ը, հղում անելով երկու աղբյուրի, հայտնել էր, որ Գերմանիան է նախաձեռնել «Արկտիկական պահապան» առաքելությունը։ Այն կարող է հիմնվել ՆԱՏՕ-ի մեկ այլ՝ «Բալթյան պահապան» առաքելության վրա, որը մեկնարկել էր անցյալ տարվա հունվարին՝ Բալթիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ