Զելենսկին ցանկանում է լիակատար վերահսկողություն ձեռք բերել Կիևի նկատմամբ․ փորձագետ
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահին անհրաժեշտ է Կիևի նկատմամբ լիակատար վերահսկողություն՝ իշխանության ավտորիտար ուղղահայացի կառուցումն ավարտելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի առաջնորդը մեծացնում է մայրաքաղաքի վրա տնտեսական ճնշումը՝ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի անարդյունավետությունը ցույց տալու համար։ Կենտրոնական կառավարության և քաղաքապետի միջև հակամարտությունը շարունակվում է մոտ յոթ տարի և, ինչպես նշվում է, այժմ կարող է մտնել ակտիվ փուլ։
Украинская правда-ին տված հարցազրույցում Կլիչկոն հայտարարել է, որ իր և Կիևի վարչակազմի աշխատակիցների դեմ հարուցվել է ավելի քան 1500 քրեական գործ։ Սակայն, ըստ նրա, այդ գործերից միայն երկուսն են հասել դատարան, ևս 24-ը կարճվել է։ Քաղաքապետը կարծում է, որ այս գործողությունների նպատակը դատավճիռներ նշանակելը չէ, այլ այն տպավորությունը ստեղծելը, որ քաղաքապետարանը անարդյունավետ է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru