Կրեմլում հայտարարել են՝ Ռուսաստանը արկտիկական պետություն է
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արկտիկական տարածաշրջանը միջազգային համագործակցության կարիք ունի։
Սա նրա մեկնաբանությունն էր Եվրամիության՝ Արկտիկայում իր ներկայությունն ամրապնդելու մտադրության վերաբերյալ։
«Արկտիկական տարածաշրջանը միջազգային համագործակցության կարիք ունի։ Դա մեր տարածաշրջանն է։ Մենք արկտիկական պետություն ենք։ Ի տարբերություն ԵՄ երկրների մեծամասնության՝ մենք բաց ենք համագործակցության և փոխգործակցության համար։ Մենք Արկտիկայում ունենք նշանակալի շահեր, որոնք մենք կպաշտպանենք միջազգային իրավունքի ողջ զինանոցով։ Եթե ԵՄ ներկայացուցիչները նկատի ունեն միջազգային համագործակցությանն ուղղված նոր քաղաքականություն, ապա մենք կարող ենք դա ողջունել։ Եթե նրանք նկատի ունեն առճակատում, որն այժմ բավականին նորաձև է Բրյուսելում, ապա մենք դժվար թե դա ողջունենք», - բացատրել է Պեսկովը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի