Գրենլանդիայում գրանցվել է ամենատաք հունվարը՝ փոխելով տնտեսության հեռանկարները
Աշխարհ
Գրենլանդիայում այս տարվա հունվարին գրանցվել է պատմական ամենաբարձր միջին ջերմաստիճանը, ինչը վկայում է, որ կղզին տաքանում է միջինից մոտ չորս անգամ արագ։ Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի տվյալներով՝ Նուուկում հունվարի միջին ջերմաստիճանը կազմել է +0,2 աստիճան Ցելսիուս՝ զգալիորեն գերազանցելով նախկին նորմերը։
Մասնագետները նշում են, որ սառույցի նվազումը ազդում է տնտեսության վրա։ Միաժամանակ տաքացումը կարող է հեշտացնել օգտակար հանածոների արդյունահանումը, քանի որ Գրենլանդիան հարուստ է ռազմավարական հանքանյութերով։ Սակայն կլիմայական փոփոխությունները անորոշություն են ստեղծում ավանդական ոլորտների համար, այդ թվում՝ զբոսաշրջության, գրում է reuters-ը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի