Սի Ցզինպինը Պուտինին հրավիրել է Չինաստան՝ պաշտոնական այցով
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է պաշտոնական այցով Չինաստան՝ ընթացիկ տարվա առաջին կեսին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը՝ ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում։
Ուշակովի խոսքով՝ հրավերը ընդունվել է շնորհակալությամբ, իսկ այցի ժամկետներն ու մանրամասները դեռ կճշտվեն հավելյալ քննարկումների ընթացքում։ Նա ընդգծել է, որ Պուտինի և Սի Ցզինպինի անձնական շփումները կշարունակվեն նույն ակտիվությամբ՝ արտացոլելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։
Ավելի վաղ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ Չինաստանը և Ռուսաստանը պետք է համատեղ աշխատեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով Մոսկվայի հետ համագործակցության նոր, լայնածավալ ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ