Կրեմլը բացահայտել է ԱՄՆ-ի արձագանքը Պուտինի առաջարկին
Ռուսաստան
ԱՄՆ-ը մինչ այժմ պաշտոնական պատասխան չի տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմավարական հարձակողական զինատեսակների կրճատման պայմանագրի վերաբերյալ առաջարկին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի լռությունը։
Ուշակովի խոսքով՝ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է մեկ տարով երկարաձգել պայմանագրով սահմանված հիմնական քանակական սահմանափակումները՝ որպես կամավոր ինքնասահմանափակում։ Սակայն, նրա խոսքով, այդ նախաձեռնության վերաբերյալ ԱՄՆ-ից պաշտոնական պատասխան առ այսօր չի ստացվել։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին, Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է կամավոր կերպով պահպանել ռազմավարական զինատեսակների կրճատման պայմանագրի դրույթները նաև 2026 թվականի փետրվարի 5-ից հետո՝ պայմանով, որ նույն քայլը կատարեն նաև Միացյալ Նահանգները։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի