Ուկրաինացիների քանի տոկոսն է վստահում Զելենսկուն
Աշխարհ
Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունը շարունակում է վստահել նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Այս մասին է վկայում Կիևի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի կողմից անցկացված հարցումը։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 61%-ը վստահում է Զելենսկուն՝ որպես նախագահ, մինչդեռ 33%-ը հակառակ դիրքորոշումն ունի։ Հարցվածների ևս 6%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
61%-ից 25%-ը լիովին վստահում է Ուկրաինայի առաջնորդին, իսկ մնացածը՝ մասամբ։ Զելենսկուն չվստահողների 17%-ը նշել է, որ «բացարձակապես չի վստահում նրան»։ Մնացած 16%-ը մասամբ անվստահություն է հայտնել նրան, հաղորդում է KIIS-ը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի