ԱՄՆ-ն ռուսական կործանիչներ գնելու պատճառով՝ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ալժիրի նկատմամբ
Աշխարհ
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ալժիրի նկատմամբ ռուսական կործանիչներ գնելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի Մերձավոր Արևելքի հարցերով բյուրոյի ղեկավար Ռոբերտ Պալադինոն, հաղորդում է An-Nahar թերթը։
Պալլադինոն նշել է, որ Ալժիրի կողմից ռուսական կործանիչներ գնելու մասին հաղորդագրությունները մտահոգիչ են ԱՄՆ վարչակազմի համար։
«Մենք սերտորեն համագործակցում ենք Ալժիրի կառավարության հետ այն հարցերի շուրջ, որոնցում ընդհանուր լեզու ենք գտնում։ Այնուամենայնիվ, մենք համաձայն չենք շատ հարցերի շուրջ, և զենքի գործարքը օրինակ է այն բանի, ինչը ԱՄՆ-ն խնդրահարույց է համարում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի