Արևի վրա մեկ օրում գրանցվել է ավելի քան 10 հզոր բռնկում
Աշխարհ
Փետրվարի 3-ին Արևի վրա արձանագրվել է ավելի քան տասը ուժեղ բռնկում։ Այդ մասին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում՝ նշելով, որ ընդհանուր առմամբ գրանցվել է 12 բռնկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մասնագետների տվյալներով՝ բռնկումներից 11-ը դասակարգվել են M դասի, իսկ մեկը՝ առավելագույն՝ X դասի։ Առաջին բռնկումը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո, վերջինը՝ մոտավորապես ժամը 21:00-ին՝ Մոսկվայի ժամանակով։ Բոլոր բռնկումները գրանցվել են Արևի ակտիվ 4366 շրջանում։
Ավելի վաղ Երկրի վրա արձանագրվել էր հզոր մագնիսական փոթորիկ, որի ինտենսիվությունը մոտեցել էր ծայրահեղ G5 մակարդակին՝ հասնելով G4.7-ի։ Դրա հետևանքով բևեռափայլը տեսանելի է եղել ոչ միայն հյուսիսային, այլև Կենտրոնական Ռուսաստանի և հարավային շրջանների բնակիչների համար։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի