Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հաղորդում է չինական Սինհուա լրատվական գործակալությունը՝ առանց զրույցի մանրամասների հրապարակման։
Կողմերի շփումը տեղի է ունենում միջազգային օրակարգում լարվածության և Չինաստան–ԱՄՆ հարաբերությունների շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին, որտեղ ուշադրության կենտրոնում են մնում առևտրատնտեսական, տեխնոլոգիական և անվտանգության հարցերը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը անցկացրել էին համատեղ տեսակոնֆերանս։ Պուտինի խոսքով՝ նա ուրախ է նոր տարվա սկզբին ձևավորված շփումների ավանդույթի շարունակության համար և ընդգծել է, որ չինացի գործընկերոջը համարում է իր մտերիմ ընկեր։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի