ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» «Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց «Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» «Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել «Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել Զախարովա․ Զելենսկին Եվրոպայում միջուկային աղետ է հրահրում Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Ձեր լյարդը չի դիմանա. անվանվել է ձեր առողջության համար ամենավտանգավոր ձուկը 

Այս մրցանակը նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի և ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը. Փաշինյան

Տեսանյութեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Աբու Դաբիում մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը, Սուրբ Աթոռի մշակույթի և կրթության դեպարտամենտի պրոֆեկտ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Միջոցառմանը հայկական պատվիրակության կազմում ներկա են գտնվել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է կարճատև ֆիլմ, որը ներկայացնում էր Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության հաստատման կարևորությունը, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են բեմ։ Երկու երկրների առաջնորդներին Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան և «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը հանձնել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է ելույթով, որում, մասնավորապես, նշել է․

«Հարգարժան գործընկերներ,
Պատվարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք,

Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի։

Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա, ըստ էության, կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու, այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է։

Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին։

Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, քանի որ որոշումը կայացվել է Դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ։ Եվ ես կցանկանայի իմ երախտագիտությունն ու գնահատանքը հայտնել Դատավորների կոմիտեին։ Հարգելի ընկերներ, ձեր որոշումը, անկասկած, ամրապնդում է խաղաղությունը մեր տարածաշրջանում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ։

Այս մրցանակը հիմնադրվել է Նորին Գերազանցություն Ալ-Ազհարի Գերագույն Իմամի և Նորին Սրբություն Հռոմի Պապի համատեղ ջանքերով։ Այս փաստը խորհրդանշում է մահմեդական և քրիստոնեական աշխարհների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։

Տիկնայք և պարոնայք,

Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն։ Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին։

Սակայն, չնայած Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը պաշտոնապես հանձնվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, այն հիրավի մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձնում պատմական այս պահը։

Հետևաբար, այս մրցանակը նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի և ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ և այն մեր հնարավորությունից դուրս է։

Հետևաբար, մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը չենք կարող փոխել, մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ և բարգավաճ ապագա կերտելու վրա: Սա հեշտ ճանապարհ չէ: Որովհետև կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ և նույնիսկ ատելություն:

Հակամարտության ընթացքում շատերը մահացել են, շատ սգացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ տեղի ունեցողին: Նրանցից ոմանք, հնարավոր է, այս իրադարձությունը համարեն անտեղի: Բայց տառապանքների շարունակությունը ո՛չ թեթևացում է, ո՛չ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ո՛չ թեթևացում է, ո՛չ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են և նրանց հարազատների համար:

Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։

Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք․

«Զայեդի» Մարդկային եղբայրության այս պատվավոր մրցանակը ստանալու այս նշանակալի առիթով ես կցանկանայի խորին երախտագիտություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու խաղաղության իդեալին նվիրվածությունը հիմնական գործոններն էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար, և հուսով եմ, որ մենք պատիվ կունենանք ներկա գտնվել նրան Նոբելյան խաղաղության մրցանակն ըստ արժանվույն շնորհելու արարողությանը, ինչին նա արժանի է։

Շնորհակալություն։

Եվ թույլ տվեք իմ հատուկ երախտագիտությունն ու հարգանքը հայտնել Նորին Մեծություն, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և այս գեղեցիկ երկրի հիմնադիր հայր՝ երջանկահիշատակ և պատվարժան շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանին»։

 

* * *

Մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին և ճանաչում է անհատների ու կազմակերպությունների՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։

Մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 2019 թվականից, այն արդեն ճանաչել է 16 մրցանակակրի՝ 15 երկրից։ Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։

Նախորդ մրցանակակիրների թվում են Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը, Հայիթիի «Գիտելիք և ազատություն» հիմնադրամը, «Սանտ’Էջիդիո» համայնքը, քենիացի խաղաղարար Շամսա Աբուբաքար Ֆադիլը, ինդոնեզական բարեգործական կազմակերպություններ՝ Նահդլաթուլ Ուլաման և Մուհամմադիյան, աշխարհահռչակ սրտաբան, պրոֆեսոր Սըր Մագդի Յակուբը, չիլիական հասարակական գործիչ, քույր Նելի Լեոն Կոռեան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլին, սննդային օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը և երիտասարդ գիտնական Հեման Բեքելեն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»«Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց «Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունըԹիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել «Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել Զախարովա․ Զելենսկին Եվրոպայում միջուկային աղետ է հրահրում Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՆախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Ձեր լյարդը չի դիմանա. անվանվել է ձեր առողջության համար ամենավտանգավոր ձուկը Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային աջակցելու գործում Եվրոպայի առաջատար դերի մասին Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է՝ տեղյակ չէ Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած ուղևորության մասինՊենտագոնը մինչև նոյեմբեր Եվրոպայում ամերիկյան զորքեր տեղակայելու տարբերակներ կպատրաստի Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Ալիևը դիմել է ՍանդուինԹրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային և Ուկրաինային է կասկածում Մալիում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցության մեջԹրամփը նոր հրամանագիր է ստորագիր ԵՄ-ն ընդունել է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի առկայությունըՊլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցումՓաշինյանը որոշում է ստորագրելԻրանի դեսպանը խոսել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի հարցում Օմանի վրա ճնշման մասինԶինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Զախարովան պատասխանել է Բաշար ալ-Ասադի հնարավոր արտահանձնման վերաբերյալ հարցինՓաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ) Փոխնախարարը հրաժարական է տվելԻրանի դեսպանը խոսել է Թեհրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ԱՄՆ-ի հարցով երկխոսության մասինԶախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ) ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԺամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըՓաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ) Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են Պակիստանը փորձում է ԱՄՆ-ին և Իրանին համոզել երկարաձգել հրադադարը3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԿենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» հարցով` դիմել է ՄԱԿ-ին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան
Ամենադիտված