ՄԱԿ–ի գլխավոր գրասենյակում 16 կգ կոկաին է հայտնաբերվել
Աշխարհ
Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է, որ անցյալ շաբաթ ՄԱԿ–ի գլխավոր գրասենյակի շենքում հայտնաբերվել է 16 կգ կոկաին տեսակի թմրանյութ, որն ուղարկվել է փորձաքննության։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ թմրանյութը սխալմամբ է հայտնվել ՄԱԿ–ի կենտրոնակայանում։
Ոստիկանությունը հայտնել է, որ թմրանյութը ԱՄՆ–ի տարածք է մտել Մեքսիկայից։
ՄԱԿ–ի մամլո քարտուղարը հայտարարել է, որ թմրանյութով պայուսակը հասցեագրված չի եղել ՄԱԿ–ի գլխավոր գրասենյակի որևէ աշխատակցի, հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ