Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
Դեկտեմբերի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Սպարտակ Գ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի