«Թող քո կյանքը նման լինի բարի հեքիաթի»․ Անի Երանյանի մայրիկի շնորհավորանքը՝ դստեր 35–ամյակի կապակցությամբ
Լուսանկարներ
Դերասանուհի Անի Երանյանը փետրվարի 4-ին նշել է ծննդյան 35-ամյակը: Նրա մայրը՝ Կարինա Ավանեսյանը, կիսվել է դստեր հետ համատեղ լուսանկարով ու հուզիչ շնորհավորանքով:
«Իմ սիրելի աղջիկ, թող քո կյանքը նման լինի բարի հեքիաթի, որտեղ դու կլինես գլխավոր հերոսուհին՝ օժտված նրբագեղությամբ, իմաստությամբ և անսահման երջանկությամբ: Մաղթում եմ, որ ինքդ քեզ միշտ նույնքան ուժեղ հավատաս, որքան ես եմ քեզ հավատում, փայլես ավելի վառ, քան աստղերը և երջանկություն գտնես ամեն փոքր բանի մեջ: Թող աշխարհը քո առաջ բացի բոլոր դռները, իսկ սրտումդ միշտ գարուն ապրի: Ես քեզ անսահման սիրում եմ. շնորհավոր ծնունդդ»,-Instagram-ում գրել է նա:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի