ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը 

ՔՊ քարտուղարի համար օրենք չկա, իսկ քաղաքացիներին դատապարտում են. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճիռը չկատարելու համար անպատիժ է մնում, իսկ քաղաքացիները օրենքի ողջ խստությամբ պատժվում են։

«Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։ Հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Խոսքը վերաբերում է ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը, ըստ հաղորդման, դիտավորությամբ չի կատարել դատարանի վճիռը, չնայած պարտվել է դատական գործընթացում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր՝ սպառնալով կտրել ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները։

Այս հայտարարությունների համար Հովհաննիսյանը դատարանում պարտվել է, վճարել 1 միլիոն 250 հազար դրամ փոխհատուցում, սակայն հրաժարվում է ներողություն խնդրել, ինչն էլ հանդիսացել է դատական ակտի չկատարման հիմք։

Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքով հստակ սահմանված է՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտադիր է կատարման համար, իսկ դրա չկատարումը՝ քրեորեն պատժելի արարք է։

Այսպիսով, ըստ իրավական տրամաբանության, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարտավոր է արձագանքել հաղորդմանը և քրեական վարույթ նախաձեռնել՝ անկախ նրանից՝ անձը շարքային քաղաքացի է, թե իշխող ուժի պատգամավոր։ Իսկ վարույթ նախաձեռնելու համար նա պետք է Ազգային ժողովի պատգամավորների համաձայնությունը ստանա՝ քվեարկությամբ։ Սակայն Գլխավոր դատախազը չի մտնում խորհրդարան՝ ՔՊ խմբակցության քարտուղարի հետևից, քանի որ նա իշխանական պատգամավոր է։ Այս տարիներին 7-ից ավել ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար Աննա Վարդապետյանը Ազգային ժողով գնացել է։

Ինչո՞ւ, որովհետև նույն հանցանքը կատարող շարքային քաղաքացիները պատժվում են։ «Ժողովուրդ» օրաթերթը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից պարզել է, որ շարքային քաղաքացիները դատարանի վճիռ չկատարելու համար ենթարկվել են քրեական պատասխանատվության։

Օրինակ՝
Գեղեցիկ Քաջիկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը։

Թագուհի Աբովի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վարչական տույժ նշանակելուց հետո մեկ ամսվա ընթացքում չի կատարել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.08.2017 թ. ԱՎԴՅ/0077/02/17 օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

Այս օրինակները ցույց են տալիս, որ դատարանի վճիռ չկատարելու համար քրեական պատասխանատվություն իրականում կիրառվում է շարքային քաղաքացիների դեպքում, իսկ իշխանական գործիչները անպատիժ են։

Հիշեցնենք, որ խոսքը նույն Արթուր Հովհաննիսյանի մասին է, որի ավտոմեքենայից 2017 թ. 0.24 մգ թմրանյութ էր հայտնաբերվել և հարուցվել քրեական գործ։ Այսինքն՝ նա ձերբակալվել է թմրանյութի գործով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին
Ամենադիտված