Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
Հասարակություն
Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց թեմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Վերջին ամիսների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է բռնաճնշման Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից:
Խոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում Եկեղեցու հիմքը, կեղծ մեղադրանքով ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ:
Նման ծավալի բռնաճնշումներ մեր Մայր Եկեղեցու դեմ իրականացվել են թերևս Ցարական Ռուսաստանում, Օսմանյան կայսրությունում, Խորհրդային Միությունում:
ՀՀ իշխանությունը, խախտելով ՀՀ Սահմանադրության տասնյակ կետեր, փորձ է անում ոչնչացնել համայն հայության Մայր Եկեղեցին՝ պառակտելով համասփյուռ հայությանը, սեպ խրելով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների միջև, բարոյական հարված հասցնելով միլիոնավոր հայերի ամենանվիրական զգացմունքներին։
Փետրվարի 8-ին՝ ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից պուրակում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Կոչ ենք անում վիրահայ համայնքի բոլոր նվիրյալ զավակներին իրենց մասնակցությամբ զորակցել համայն հայության Մայր Եկեղեցուն, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է դարեր ի վեր պահպանել իր ազգային ինքնությունն ու կերպարն աշխարհում»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի