Հունվարի վերջից Ճապոնիայում ձյան առատ տեղումներից մահացել է 38 մարդ
Աշխարհ
Հունվարի 20-ից սկսած՝ Ճապոնիայում տեղի ունեցած ձյան առատ տեղումների հետևանքով մահացել է 38 մարդ։ Այդ մասին վկայում է երկրի Գլխավոր հրշեջ վարչության վիճակագրությունը, որին ծանոթացել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հունվարի 20-ից ձյան առատ տեղումներ են գրանցվել Ճապոնիայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում։ Ավելի վաղ հաղորդվում էր 35 զոհի և 393 տուժածի մասին։
Ներկայումս տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 451 մարդ, որոնցից 142-ի վիճակը գնահատվում է ծանր։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 38-ի։ Զոհերի ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Նիիգատա պրեֆեկտուրային՝ 14 մարդ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի