ԱՄՆ–Իրան բանակցությունները Օմանում՝ օրակարգի շուրջ լուրջ տարաձայնություններով
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են ուրբաթ օրը բանակցություններ անցկացնել Օմանում, սակայն կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ օրակարգի շուրջ։
Վաշինգտոնը պահանջում է, որ բանակցությունները ներառեն Իրանի հրթիռային ծրագիրը, տարածաշրջանային զինված խմբերին աջակցությունը և մարդու իրավունքների հարցը։ Իրանը, իր հերթին, պնդում է, որ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը՝ մերժելով մնացած թեմաները, հայտնում է reuters -ը։
Բանակցությունները տեղի են ունենում Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին, որտեղ ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի