Պանամայի նախագահը հակադարձեց Չինաստանի սպառնալիքին՝ օրենքի գերակայությունը պաշտպանելով
Աշխարհ
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն արձագանքել է Չինաստանի սպառնալիքին՝ կապված CK Hutchison ընկերության երկու նավահանգիստների վեճի հետ:
Մուլինոն սոցիալական ցանցերում նշել է, որ «լուրջ կերպով» մերժում է Չինաստանի սպառնալիքները և ընդգծել է Պանամայի անկախ դատական համակարգն ու իրավունքի գերակայությունը:
Սպառնալիքը հետևել է Պանամայի վերագույն դատարանի որոշմանը, որով չեղյալ է հայտարարվել Հոնկոնգի CK Hutchison-ի պայմանագիրը՝ ԱՄՆ նախագահի ճնշման ներքո, հայտնում է AL-JAZEERA լրատվական կայքը:
Չինաստանի կողմը մեղադրել է Պանամային ու ԱՄՆ-ին միջազգային իրավունքի խախտման մեջ:
Պանաման հորդորել է հարգել սեփական օրենքները, իսկ կառավարությունը Maersk-ին վստահել է նավահանգիստների ժամանակավոր կառավարումը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի