Ֆրանսիան պատրաստվում է վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի հետ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է հեռախոսազրույցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն բովանդակային քննարկման նախապատրաստումը կպահանջի մի քանի օր, հայտնում է TASS-ը՝ Ֆրանսիական աղբյուրներին հղում կատարելով:
Աղբյուրի խոսքով՝ Մակրոնը կենտրոնացած է արդյունքների վրա և ցանկանում է, որ զրույցը լինի արդյունավետ:Մակրոնը նախապես հայտարարել էր, որ ցանկանում է հնարավորինս շուտ բանակցություններ անցկացնել Պուտինի հետ:
2025 թ-ին՝ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո, նա նշել էր, որ Եվրոպան պետք է վերականգնի երկխոսությունը Ռուսաստանի հետ:
Նրա կարծիքով, Ուկրաինայի շուրջ բանակցությունների ներկա ձևաչափը՝ որտեղ ԱՄՆ-ն է պայմանները քննարկում Ռուսաստանի հետ առանց եվրոպացիների, «իրատեսական չէ»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի