Ռուսաստանը սպառնացել է հարվածել, եթե խաղաղության համաձայնագրի շրջանակներում արևմտյան զորքեր տեղակայվեն Ուկրաինայում
Աշխարհ
Արևմուտքը մտահոգված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախազգուշացումներով «կամավորների կոալիցիայից» Ուկրաինա զորքեր ուղարկելու հետևանքների մասին։ Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Express պարբերականը։
«Ռուսաստանը սարսափելի սպառնալիք է հնչեցրել հարված հասցնելու մասին, եթե խաղաղության համաձայնագրի շրջանակներում զորքեր տեղակայվեն Ուկրաինայում», - նշվում է հոդվածում։
Փետրվարի 4-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «կամավորների կոալիցիայից» զորքերի տեղակայումը Ուկրաինայում կտրականապես անընդունելի է, և որ Ռուսաստանը նրանց կհամարի «օրինական ռազմական թիրախ»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի