Ռուսաստանը դատապարտում է Իրանի նկատմամբ ռազմական սպառնալիքները
Ռուսաստան
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ռազմական միջոցների կիրառումը կբերի վտանգավոր հետևանքների ողջ տարածաշրջանի համար, հայտնում է TASS-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է խոհեմություն ցուցաբերեն:
Հունվարի 15-ին ԱՄՆ-ի պահանջով կազմակերպված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում արևմտյան պատվիրակությունները հիմնականում մեղադրել են Թեհրանին, սակայն Ռուսաստանը և մի քանի կառուցողական գործընկերներ շեշտել են, որ իրական սպառնալիքները գալիս են Իրանի նկատմամբ բացահայտ ռազմական սպառնալիքներից և ներքին գործերին միջամտությունից։
Նա նաև հստակեցրել է, որ Մոսկվան շարունակելու է պաշտպանել միջազգային կարգն ու տարածաշրջանային կայունությունը՝ խոչընդոտելով ցանկացած զինված սցենար Իրանի նկատմամբ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի