Գեղարքունիքի մարզում գյուղացիները, ի նշան բողոքի էկոպարեկների դեմ, փակել են գլխավոր ճանապարհը
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Մոտ 1 ժամ Բերդկունք և մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի էկոպարեկների դեմ փակել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը՝ Բերդկունք գյուղի տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 ժամ պահանջվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Էդգար Սուսլիյանին, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանին, որոնց կողմից տարված աշխատանքի արդյունքում գյուղացիները ժամանակավորապես բացեցին ճանապարհը սպառնալով, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, էկոպարեկների դեմ շարունակվելու են բողոքի ակցիաները՝ այդ թվում դարձյալ փակվելու են ճանապարհներ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքը կապված է ձկան որսի հետ, քանի որ Կառավարությունը արդեն թույլատրել է որսը, իսկ էկոպարեկները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում գյուղացիների համար։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի