Իտալիայի ԱԳ նախարար Տայանին հայտնել է Ռուսաստանից Օլիմպիական խաղերից առաջ մի շարք կիբեռհարձակումների մասին
Աշխարհ
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտնել է Օլիմպիական խաղերի նախապատրաստման շրջանում Ռուսաստանից կիբերհարձակումների մասին, հաղորդում է The Times-ը։
«Մենք կանխել ենք մի շարք կիբերհարձակումներ արտաքին գործերի նախարարության գրասենյակների, ինչպես նաև որոշ խաղերի անցկացման վայրերի վրա։ Հարձակումները սկսվել են Ռուսաստանից», - ասել է Տայանին։
Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը՝ Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում։ Բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ Երևանի ժամանակով՝ 23:00-ին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի