Էրդողանը մեկնաբանել է Իրան-ԱՄՆ բանակցությունները
Թուրքիա
ԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են դիվանագիտություն օգտագործել առկա խնդիրները լուծելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա հայտարարել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Էրդողանը հավելել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական գործընթացը գտնվում է ակտիվ փուլում։
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցերի շուրջ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 6-ին՝ Օմանում։ Ձևաչափը նման կլինի նախորդին՝ Օմանի միջնորդությամբ։ Իրանը կներկայացնի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի