Տեխնոլոգիական օլիգարխների հաչոցը հաստատում է մեր առաջընթացը․ Իսպանիայի վարչապետը պատասխանել է Մասկին և Դուրովին
Աշխարհ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը արձագանքել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կողմից իր կառավարության՝ սոցիալական ցանցերի կարգավորման նախաձեռնությունների քննադատությանը՝ հայտարարելով, որ «տեխնոլոգիական օլիգարխների հաչոցը» հաստատում է իր երկրի առաջընթացը։
«Թող տեխնոլոգիական օլիգարխները հաչեն, Սանչո, դա նշան է, որ մենք առաջ ենք շարժվում», - գրել է նա X սոցիալական մեդիա հարթակում՝ հղում անելով Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպին, որի հերոսներից մեկը Սանչո Պանսան է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru