Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից օգտագործվող Starlink ինտերնետային տերմինալները անջատվել են
Աշխարհ
Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից օգտագործվող Starlink ինտերնետային տերմինալները անջատվել են։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը։
«Սպիտակ ցուցակում ներառված Starlink տերմինալները գործում են. ռուսական տերմինալներն արդեն արգելափակված են։ Մենք շարունակում ենք ստուգել Starlink տերմինալները։ Սպիտակ ցուցակում ներառված տերմինալների առաջին խմբաքանակն արդեն գործում է», - գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ սպիտակ ցուցակները ներկայումս ամեն օր թարմացվում են, և տերմինալների գրանցումը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ