Կրեմլը չի կիսում «Մեծ եռյակի» ստեղծման վերաբերյալ գաղափարը․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կրեմլը չի կիսում Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի «Մեծ եռյակի» ստեղծման վերաբերյալ տեսակետը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև զրույցը կարող էր «Մեծ եռյակի» ստեղծման նախանշան լինել, Պեսկովը պատասխանել է, որ «չի կիսում ապագայի վերաբերյալ այդ տեսակետը»։
«Հատկապես այն պատճառով, որ երեկ Վաշինգտոն-Պեկին-Մոսկվա շփում չի եղել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, ապա նախագահ Սին առանձին խոսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սրանք առանձին զրույցներ էին, ուստի ես չեմ կարող կիսել այդ տեսակետը», - կիսվել է Պեսկովը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի