Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել «Կաղամարի խաղը» հեռուստասերիալը դիտող դեռահասներին
Գիտություն և Մշակույթ
Հյուսիսային Կորեայում «Կաղամարի խաղը» դիտող դեռահասները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկվել, հաղորդում է The Sun-ը։
Ականատեսները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան մահապատիժներ, հարկադիր աշխատանքային ճամբարներ և հրապարակային նվաստացումներ է կիրառում հարավկորեական կոնտենտ դիտողների կամ տարածողների նկատմամբ։ Մասնավորապես, փախստականները պնդում են, որ «Կաղամարի խաղը» դիտողներին հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել։
Աղբյուրները հայտնում են, որ թիրախ են դարձել նաև դպրոցականները։ Նրանց խոսքով, ավելի հարուստ քաղաքացիները երբեմն կարողացել են խուսափել խիստ պատժից՝ կաշառք տալով. որոշ դեպքերում ընտանիքները վաճառել են իրենց տները՝ անհրաժեշտ միջոցները հայթայթելու համար։
Փախստականները նաև նշում են, որ հարավկորեական դրամաներ դիտելը «բաց գաղտնիք» է նույնիսկ անվտանգության աշխատակիցների շրջանում։ Նրանք պնդում են, որ ձերբակալություններին և մահապատիժներին ներգրավվածներից շատերը գաղտնի դիտում են արգելված կոնտենտ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի