Նավթի գները նվազում են ԱՄՆ–Իրան բանակցությունների ֆոնին
Աշխարհ
Նավթի գները նվազել են մոտ 2 տոկոսով այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն և Իրանը ուրբաթ օրը բանակցություններ են անցկացնելու Օմանում։ Այս լուրը նվազեցրել է վախը, որ երկրների միջև կարող է ռազմական բախում սկսվել։ Brent տեսակի նավթի գինը կազմել է 68.02 դոլար մեկ բարելի համար, իսկ ամերիկյան WTI նավթինը՝ 63.80 դոլար, հայտնում են մի շարք միջազգային լրատվամիջոցներ։
Նախորդ օրը նավթի գները աճել էին մոտ 3%-ով, երբ լրատվամիջոցները հայտնում էին, որ բանակցությունները կարող են ձախողվել, սակայն հետո պաշտոնյաները հաստատեցին դրանց անցկացումը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru