Իսպանիան չի հրաժարվի սոցիալական ցանցերի սահմանափակումներից՝ տեխնոլոգիական ընկերությունների ճնշման ներքո
Աշխարհ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը չի փոխի իր որոշումը՝ սոցիալական ցանցերը սահմանափակել մինչև 16 տարեկանների համար՝ անկախ տեխնոլոգիական ընկերությունների քննադատությունից։ Նա մեղադրել է խոշոր տեխնոլոգիական հարթակների ղեկավարներին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ և ընդգծել, որ ժողովրդավարությունը չի ենթարկվի «ալգորիթմների տերերին»։
Սանչեսի հայտարարությանը արձագանքել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը և X հարթակի սեփականատեր Իլոն Մասկը՝ քննադատելով նախաձեռնությունը։ Իսպանիայի իշխանությունները, սակայն, նշում են, որ նման արձագանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս սոցիալական ցանցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու համար, գրում է reuters-ը։
Իսպանիան միանում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Հունաստանին, որոնք նույնպես քննարկում են սոցիալական հարթակների նկատմամբ ավելի խիստ կանոններ սահմանելը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի