Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը խոսել է Իրանի հետ շփումների մասին
Ռուսաստան
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելով՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Մոսկվան կհետևի Թեհրանի հետ կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագրին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Նարիշկինն ընդգծել է, որ Իրանը Ռուսաստանի գործընկերն է։
«Եթե խոսենք հետախուզական գործակալությունների միջև համագործակցության մասին, ապա Արտաքին հետախուզության ծառայությունը շատ լավ կապեր ունի Իրանի համապատասխան գործակալությունների հետ, լավ համագործակցություն, որը ոչ մի դեպքում չի կասեցվում», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ