Պեսկովը պատասխանել է Պուտինի և Մակրոնի միջև հնարավոր զրույցի վերաբերյալ հարցին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը մինչև շաբաթվա վերջ նախատեսված չէ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ», - լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Պեսկովը։
Փետրվարի 3-ին Մակրոնը հայտարարել է, որ Պուտինի հետ իր շփումների նախապատրաստական աշխատանքները տեխնիկական մակարդակով ընթացքի մեջ են։ Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ այս հարցի շուրջ զուգահեռ խորհրդակցություններ են ընթանում եվրոպացի գործընկերների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ