Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews
Աշխարհ
Euronews-ը գրում է, որ ԱՄՆ-ը փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Հայաստան կայցելի երկուշաբթի օրը։ Սակայն փոխնախագահը անմիջապես չի մեկնի Ադրբեջան։ Ըստ հրապարակման՝ Վենսի այցը Ադրբեջան նախատեսված է փետրվարի վերջին։
Նշենք, որ Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին այսօր գրել էր նաև Associated Press գործակալությունը, սակայն ժամկետների մասին ոչ մի հստակեցում չէր արվել․ միայն հաղորդվել էր, որ նրա այցը տարածաշրջան կլինի ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցությունից հետո։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ