Հայտնի է՝ երբ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակությունը կայցելի Ադրբեջան և Հայաստան Իտալիայում 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո։
Այս մասին հաղորդում AP գործակալությունը։
Նշենք, որ 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կմեկնարկի փետրվարի 6-ին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ ամերիկյան պատվիրակությունը Իտալիա կայցելի փետրվարի 4-7-ը։ Պատվիրակության կազմում կլինի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։
Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին, այնուհետև կմեկնի Ադրբեջան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ