Իրանը Պարսից ծոցում կալանել է երկու օտարերկրյա լցանավ
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Պարսից ծոցում կալանել է օտարերկրացի անձնակազմով երկու լցանավ՝ կասկածելով վառելիքի տարանցման մեջ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը, տեղեկացնում է Al Arabiya-ն։
«Երկու նավերի տախտակամածում հայտնաբերվել է ավելի քան մեկ միլիոն լիտր տարանցվող վառելիք, իսկ անձնակազմի 15 օտարերկրացի անդամները տեղափոխվել են դատարան», — նշվում է հաղորդագրությունում։
ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ լցանավերը կալանվել են Իրանի Ֆարսի կղզու մոտակայքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ