Միջուկային բանակցություններ՝ աճող ռազմական սպառնալիքով
Աշխարհ
Իրանն ու ԱՄՆ-ը Օմանում սկսում են բարձր լարվածությամբ բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն կողմերի միջև խոր տարաձայնությունները բարդացնում են առաջընթացի հնարավորությունը։ Վաշինգտոնը ցանկանում է քննարկել ոչ միայն միջուկային հարցերը, այլև Իրանի հրթիռային ծրագիրը, տարածաշրջանային զինված խմբերին աջակցությունը և մարդու իրավունքների վիճակը, մինչդեռ Թեհրանը պնդում է սահմանափակվել բացառապես միջուկային թեմայով, հայտնում է reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր են ռազմական գործողություններ, իսկ ԱՄՆ նավատորմը ուժեղացրել է իր ներկայությունը Իրանի մերձակայքում։
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է որոշ զիջումների, այդ թվում՝ բարձր հարստացված ուրանի փոխանցման, սակայն իր հարստացման իրավունքը համարում է ոչ բանակցելի։ Միաժամանակ Թեհրանը կտրականապես հրաժարվում է քննարկել իր պաշտպանական կարողությունները, ներառյալ բալիստիկ հրթիռները։ Բանակցություններից առաջ Իրանը ցուցադրաբար տեղակայել է իր ամենաժամանակակից հեռահար հրթիռներից մեկը՝ որպես ուժի ազդակ։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ