Ժաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Գիտություն և Մշակույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովմանը, սահմանված ժամկետների խստիվ պահպանմանը, ինչպես նաև պատմամշակութային միջավայրին համահունչ մոտեցումների կիրառմանը վերաբերող մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ