Շնաձկան հարձակումից փրկված բրիտանացին պատմել է իր ապրածի մասին
Հասարակություն
Մեծ Բրիտանիայից 66-ամյա զբոսաշրջիկը փրկվել է շնաձկան հարձակումից Տոբագո կղզու լողափում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Թոշակառու Փիթեր Սմիթը BBC-ին պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ նա ծանծաղ ջրում լողում էր և հանկարծ հարված է զգացել, հետո նկատել մոտ երեք մետր երկարությամբ շնաձկանը։
Տղամարդու խոսքով՝ ինքը փորձել է պաշտպանվել և հարվածել կենդանուն, իսկ ընկերները օգնության են հասել՝ նրան դուրս բերելով ջրից։ Սմիթը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է բազմաթիվ վիրահատությունների և վերականգնողական բուժման։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Չնայած դժվարին ապաքինման ընթացքին՝ բրիտանացին հայտարարել է, որ չի մեղադրում շնաձկներին տեղի ունեցածի համար և նույնիսկ ցանկանում է ապագայում կրկին այցելել Տոբագո։ Միջադեպը համարվում է կղզում գրանցված շնաձկան հարձակման առաջին դեպքը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ